Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մասնագիտությունը թելադրում է սուրճի քանակն ու տեսակը

Մասնագիտությունը թելադրում է սուրճի քանակն ու տեսակը

Ամերիկացի մասնագետները դասակարգել են մասնագիտությունները` ըստ դրանց ներկայացուցիչների օգտագործած սուրճի քանակի և տեսակի: Այդ մասին հոդված է հրապարակել է Le Figaro-ն իր կայքում:

«Շատերի կարծիքով կատարյալ աշխատանքային օրը սկսվում է լավ տաք սուրճից: Dunkin' Donut's- ի և Career Builder մասնագիտացված կայքի հրապարակած ուսումնասիրությունը պարունակում է տարբեր մասնագիտական խմբերի դասակարգումն ըստ սուրճի օգտագործման քանակի»,- գրում է պարբերականի կայքը:

Ամերիկացիրենրի 46%-ը հայտարարում է, որ սուրճը բարձրացնում է իրենց աշխատունակությունը, իսկ 61%-ը նշում է, որ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում խմում են 2 բաժակ սուրճ:

Ըստ հոդվածի հեղինակի` իրավաբանական մասնագիտությունների տեր մարդիկ և հյուրանոցային բիզնեսում ներգրավվածները նախընտրում են սև սուրճ այն դեպքում, երբ դասախոսներն ու լրագրողները ավելի հակված է բուրումնավետ սուրճերի:

Բրիտանացիները ամեն օր սուրճի ընդմիջման համար վատնում են 24 րոպե, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում` 188 օր 21 ժամ: Ուսումնասիրության համաձայն` այդ ընդմիջումները գործատու ընկերությանն ամեն տարի արժենում են 490 եվրո»,- նշում հոդվածագիրը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ